Մամուլ

Սյունիքի մարզում վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի․ հետիոտնը տեղում մահացել է

Սյունիքի մարզում վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի․ հետիոտնը տեղում մահացել է

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ նոյեմբերի 11-ին, մահվան ելքով վրաերթ և փախուստի դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 198 կմ հատվածում վրաերթի է ենթարկել Վայոց Ձորի մարզի բնակիչ 59-ամյա Հայկ Խաչատրյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական, դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ Հ․ Խաչատրյանը տեղում մահացել է։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի և դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արիստակես Գրիգորյանի, բաժնի պետի տեղակալ Գոռ Թովմասյանի գլխավորությամբ։

vraert syuniq

Տեղում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով վարչական վարույթի իրականացման ավագ տեսուչ Սուրեն Վարդանյանը պարզել է, որ մահացածը նշված հատվածում եղել է իրեն պատկանող Opel մակնիշի ավտոմեքենայով, և Opel-ը տեխնիկական խնդիրներ է ունենցել:

Ու վարորդը կանգնել է, որպեսզի խոտանը վերացնի։ Այդ ժամանակ անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել ու դիմել փախուստի։

Մինչ Սիսիանի քննչական բաժնի քննիչները դեպքի վայրում զննություն էին կատարում, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Խաչիկ Գևորգյանն ու Սերգեյ Համբարձումյանը ապացուցեցին, որ իրենք տիրապետում են աշխատանքին, վրաերթի վայրից մի քանի կմ հետախուզական աշխատանքներ են կատարում ու արդեն դեպքի վայրից 61 կմ հեռավորության վրա Վայոց Ձորի մարզում, ժողովրդին հայտնի՝ Վայքի զորամասի հարևանությամբ նկատում են BMW մակնիշի կասկածելի ավտոմեքենա։

Ճանապարհային ոստիկանները հետապնդում են այդ ավտոմեքենան և կանգնեցնելուց հետո վարորդին հայտնում են, որ իր ավտոմեքենան պետք է տեղափոխվի պահպանվող հատուկ տարածք, քանի որ նա կասկածվում է մահվան ելքով վրաերթ կատարելու մեջ։

bmw

Վարորդը սկզբում սկսում է հերքել, որ ինքը վրաերթ է կատարել, սակայն փաստերի ճնշման տակ չի կարողանում ճանապարհային ոստիկաններին մոլորեցնել, խոստովանում է, որ ինքն է վրաերթի հեղինակը, պարզապես վախեցել է ու չի կանգնել։ Վարորդը տեղում ենթարկվում է սթափության փորցաքննության, նա եղել է սթափ։

Ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Վայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը ներկայացվում է Սիսիանի քննչական բաժին։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե ճանապարհային ոստիկանները աչալուրջ չլինեին և չունենային, ժողովրդի լեզվով ասած՝ «քթածակ», վարորդը, ով Երևանի բնակիչ 47-ամյա Արման Հ․-ն է, կհասներ Երևան ու կոտրված հայելին կփոխարիներ նորով, և գուցե՝ դեպքը չբացահայտվեր

Կիսվել նյութով