Մամուլ

Սյունիքի մարզում մառախուղի պատճառով իրանական բեռնատար է կողաշրջվել

Սյունիքի մարզում մառախուղի պատճառով իրանական բեռնատար է կողաշրջվել

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 20։30-ի սահմաններում բիտում տեղափոխող իրանական համարանիշներով բեռնատարը Կապան-Երևան ավտոճանապարհի 19 կմ հատվածում եղանակի վատ տեսանելիության (մառախուղ) պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

maraxux bernatar

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։

Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։

Կիսվել նյութով