Շոու-բիզնես

«Սկզբունքային եմ երգերի ընտրության հարցում». Սեդրակ Պապյանը՝ երգարվեստի, շոու-բիզնեսում ունեցած հաջողությունների ու երազանքների մասին

Երիտասարդ ու տաղանդավոր երգիչ Սեդրակ Պապյանին հանրությունը ճանաչում է Առաջին ալիքի «Իմ բանակը» ֆիլմաշարի համանուն երգիտեսահոլովակից և «Երգ երգոց» հաղորդաշարում նրա՝ գրեթե ամենշաբաթյաելույթներով: Շոու-բիզնեսում իր առաջին քայլերն անող երգիչը երեկ  ներկայացրեց իր՝ թվով 3-րդ տեսահոլովակը: BlogNews.am – ը Սեդրակի հետ զբոսնել է մայրաքաղաքում, զրուցել ընտանիքի, ստեղծագործական հաջողությունների, շոու-բիզնեսում առաջ գնալու սկզբունքների ու երազանքների մասին:

Հպարտ եմ, որ տավուշցի  եմ

Արմատներով Տավուշի Բերդ համայնքից եմ ու շատ հպարտ եմ այդ փաստով: Ցանկացած քայլ անելիս ձգտում եմ պահպանել ծննդավայրիս ժողովրդին հատուկ մարդկային առաքինությունները: Տավուշցիները շատ բարի ու հայրենասիրական ոգով լցված մարդիկ են: Երբ մեծանում ես սահմանամերձ գոտում ու չդադարող կրակահերթի տակ, այդ ամենը չի կարող չանդրադառնալ քո մարդ տեսակի ձևավորման վրա: Կարող եմ ասել, որ ինչ-որ կերպ նաև իմ հողն ու ջուրն են նպաստել մասնագիտությանս ընտրությանը:

papyan sedrak

Իմ առաջին քննադատը հայրս է

Ծնվել եմ երաժշտասերների ընտանիքում, որտեղ մշտապես հնչել են ազգային, ժողովրդական երգեր: Երաժշտության նկատմամբ սերն իմ մեջ սերմանել է հայրս: Նա տիրապետում է մի քանի երաժշտական գործիքների ու երգում քաղաքային ֆոլկ ժանրում: Միշտ լսել եմ նրա, տատիկիս, պապիկիս ձայնը:

 

նյութի աղբյուրը՝ blognews.am

Կիսվել նյութով