Աշխարհ

«Սխալներ գործելը սարսափելի չէ: Կարևոր է ամեն անգամ սխալվել մի նոր բանում». Իլոն Մասկ

«Սխալներ գործելը սարսափելի չէ: Կարևոր է ամեն անգամ սխալվել մի նոր բանում». Իլոն Մասկ

Tesla Motors և SpaceX ընկերությունների ղեկավար, կանադա-ամերիկացի բիզնես մագնատ և գյուտարար Իլոն Մասկ համարվում է այս աշխարհի ամենախենթ գիտնականներից մեկը, ով սիրում է իր առաջ աներևակայելի նպատակներ դնել և իրագործել դրանք:

Bavnews.am-ը ձեզ է ներկայացնում Իլոն Մասկի ամենատպավորիչ մտքերը:

1. Ես ուզում եմ համոզվել, որ մենք կարող ենք իրար հետևից տանել երեք պարտություն և շարունակել գործել: Այդ դեպքում միայն մենք կայացած կհամարվենք:

2. Երբ Հենրի Ֆորդը ստեղծեց էժան և ապահով մեքենաներ, մարդիկ ասում էին, որ ձիերն ավելի լավ են: Նա համարձակվեց անել ամեն ինչ և հաջողեց:

3. Բիզնեսի ձեռնարկումն ու աճն ավելի շատ կախված է նորարարությունից, դրայվից և այն մարդկանց նվիրումից, ովքեր սկսել են գործը: Սա ավելի կարևոր է, քան թողարկվող պրոդուկտը:

4. Մեկ միլիոն դոլարը փոխում է կյանքի ընթացքը: Մարդիկ, ովքեր ասում են հակառակը, ստում են:

5. Սխալներ գործելը սարսափելի չէ: Կարևոր է ամեն անգամ սխալվել մի նոր բանում:

6. Լավ ընկերություն ստեղծելը նման է լավ թխվածք պատրաստելուն. պետք է ընտրել ճիշտ բաղադրիչներ և ճիշտ քանակություններով:

7. Կարծում եմ՝ սխալ է շատ մարդկանց աշխատանքի վերցնել, որպեսզի ապահովես բարդ աշխատանքի կատարումը: Քանակը երբեք չի փոխհատուցում ճիշտ պատասխանի փնտրման պրոցեսում տաղանդի բացակայությունը: Երկու անտեղյակ մարդ ոչնչով լավ չէ մեկից: Դրա պատճառով գործընթացն անսահման երկար և թանկ կլինի:

8. Ես չեմ ուզում լինել այնպիսի պապիկ, ով չի կարողանում ստուգել իր էլեկտրոնային հասցեն: Բայց հազիվ թե ապագայում զբաղվեմ նոր ինտերնետ բիզնեսով: Ինձ թվում է, որ պետք է իմ ջանքերը ներդնեմ այնպիսի գործի մեջ, որը դրականորեն կարող է ազդել մարդկության ապագայի վրա: Ինձ դուր է գալիս մասակցություն ունենալ այնպիսի նախագծերում, որոնք կփոխեն աշխարհը

9. Ես աշխատել եմ առավոտից մինչև գիշեր: Ապրել եմ  գրասենյակի համար վարձակալած պահեստում, ցնցուղ եմ ընդունել մոտակայքում գտնվող տեղական մարզադաշտի հանդարձարանի լոգարանում: Դրա փոխարեն, ես չեմ տվել բնակարանի վարձ, տնտեսել եմ և առաջին 2 տարին ընկերությունը բնականոն գործել է … Աշխատեք շաբաթը 80-100 ժամ և ձեր՝ հաջողության հասնելու հնարավորությունը կմեծանա:

10. Պետք չէ ինչ-որ կասկածելի դասընթացների գնալ: Դա շատ վատ միտք է: Այնտեղ չեն սովորեցնում մտածել: Իմ ընկերության վերնախավի աշխատակիցներից ոչ մեկը նման դասընթացներ չի ավարտել: Ավելի լավ կլինի խորությամբ ուսումնասիրել ֆիզիկա, ճարտարագիտություն, արվեստ, հումանիտար գիտություններ: Սրանք ամենալավ հիմքն են բիզնես սկսելու գործում:

Կիսվել նյութով