Շոու-բիզնես

Սիրուշոն հայտարարագրել է իր եկամուտները, վճարում է հարկերը

Երգչուհի Սիրուշոն հայտարարագրել է իր եկամուտները: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ երգչուհին սկսել է հարկեր վճարել տեւական ժամանակ առաջ, նախքան Պետական եկամուտների կոմիտեի հայտարարություններն ու հորդորները:

ՀԺ-ն փորձեց տեղեկությունը ճշտել նաեւ Սիրուշոյի օգնական Նունե Խուրշուդյանից, սակայն օգնականը չցանկացավ մեր հարցերին պատասխանել: Նա լսելով «Հայկական ժամանակ» լրատվամիջոցի անունը եւս մեկ անգամ հարցրեց անվանումը, կտրուկ հայտնեց, որ զբաղված է եւ ոչ մի հարցի չի կարող պատասխանել, ապա անջատեց հեռախոսը՝ այսպես էլ չպատասխանելով, Սիրուշոն հայտարարագրել է իր եկամուտը, թե ոչ։

Հիշեցնենք, որ արդեն տևական ժամանակ է ինչ ՊԵԿ-ը դիմում է շոու բիզնեսի ներկայացուցիչներին, որպեսզի վերջիններս հայտարարագրեն իրենց եկամուտները: ՊԵԿ-ի հորդորներից հետո աստղերից մի քանիսն արդեն հասցրել են օրենքի դաշտ մտնել եւ իրենց գործունեությունը ծավալել  օրինական կերպով: Շոու բիզնեսի որոշ ներկայացուցիչներ էլ ամեն կերպ փորձում են բացատրություններ գտնել, որպեսզի հարկերից խուսափեն: 

ՊԵԿ-ը գրություն է ուղարկել թվով 9 անձնաց, որոնք 2018 թվականին ոչ մի դրամ պետությանը չեն վճարել: Մեզ հետ զրույցում նշված անձանցից ոմանք ամեն կերպ այդ տեղեկատվությունը հերքեցին, վստահեցնելով, որ նման բան չկա, իսկ որոշներն էլ ենթադրեցին, որ գուցե եւ ստացել են, սակայն ծանուցումն ինչ- ինչ պատճառներով դեռ իրենց չի հասել:

Աղբյուր՝ armtimes.com

Կիսվել էջում