Շոու-բիզնեսՏեսանյութ

Սիրուշոն Թունիսի 2200-ամյա ամֆիթատրոնում հայկական երգ է կատարել (Տեսանյութ)

Սիրուշոն Թունիսի 2200-ամյա ամֆիթատրոնում հայկական երգ է կատարել (Տեսանյութ)

Երգչուհի Սիրուշոն Թունիսում` 2200-ամյա Էլ Ջեմի ամֆիթատրոնում, հայկական երգ է կատարել։ Նա Ինստագրամյան իր էջում այդ մասին տեսանյութ է հրապարակելլ։

««Քանքարավոր ընկեր»-ը` 2200-ամյա ամֆիթատրոնում։ Ջերմաստիճանը՝ +48»,–տեսանյութին կից գրել է Սիրուշոն։

Չնայած տապին՝ երգչուհին սիրով է կատարում հայկական երգը, ինչը շատ է դուր եկել նաև նրա հետևորդներին։

sirusho tunis

«Ձայնդ անսպառ, հայոց աղջիկ», «Տարբերվող ու, ամենակարևորը, հայրենասեր», «Էդ շոգին ոնց ես կարողանում երգել» մեկնաբանել են երգչուհու տեսանյութը նրա հետևորդները։

Հիշեցնենք, որ «Քանքարավոր ընկերը» գրել է աշուղ Ջիվանին։

Կիսվել նյութով