Շոու-բիզնես

Սիրուշոյի դուստրն արդեն 5 շաբաթական է (ֆոտո)

Սիրուշոյի դուստրն արդեն 5 շաբաթական է (ֆոտո)

Երգչուհի Սիրուշոն ինստագրամում լուսանկար է հրապարակել՝ նշելով, որ դուստրն արդեն 5 շաբաթական է։ Հիշեցնենք, որ երգչուհին ծննդաբերել է ԱՄՆ-ում։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ լույս աշխարհ է եկել երգչուհի Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի դուստրը: Երգչուհին դստերը անվանել է Զաբել։

«Ինստագրամ» սոցիալական ցանցում հրապարակված կադրում երգչուհին դստեր հետ է։ Նա մեղմ գրկել է փոքրիկին։ Սիրուշոն հմայիչ կերպարում է։ «Հինգ շաբաթական։ Իմ երրորդը», – գրել է երիտասարդ մայրիկը։

sirusho erexa 1

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին լույս աշխարհ է եկել երգչուհի Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի դուստրը՝ Զաբելը։ Զույգը ունի երկու որդի՝ Ռոբերտը և Միքայելը։

Կիսվել նյութով