ԱշխարհՄամուլ

Սիրիա մեկնած հայ բժիշկները իրականացրել են 394 վիրաբուժական միջամտություն՝ փրկելով մարդկային կյանքեր

Սիրիա մեկնած հայ բժիշկները իրականացրել են հարյուրավոր վիրաբուժական միջամտություններ՝ փրկելով մարդկային կյանքեր։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հստակեցնելով, հայ բժիշկների կատարած վիրահատությունների թիվը։

«Սիրիայում առաքելություն իրականացնող հայաստանցի բժիշկները փետրվարից ի վեր բժշկական օգնություն են ցուցաբերել 4870 մարդու:

Սիրիայում առաքելություն իրականացնող հայաստանցի բժիշկները փետրվարից ի վեր իրականացրել են 394 վիրաբուժական միջամտություն»,– նշել է վարչապետը։

Հիշեցնենք՝ Սիրիա ուղարկված հայ մասնագետները հասցրել են 2420 մարդու բժշկական օգնություն ցուցաբերել և 48967 քմ ականազերծել։

Կիսվել նյութով