Աշխարհ

Սիրիացի վարձկանը BBC-ին պատմել է, թե ինչպես են իրեն խաբեությամբ բերել հայերի դեմ կռվելու

Սիրիացի վարձկանը BBC-ին պատմել է, թե ինչպես են իրեն խաբեությամբ բերել հայերի դեմ կռվելու

Սիրիացի վարձկան Աբդուլլահը (անունը փոխված է) BBC-ի արաբական ծառայությանը պատմել է, թե ինչպես է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից խաբեությամբ բերվել Ադրբեջան` հայերի դեմ կռվելու: Վարձկանը նշել է, որ իրեն ու բազմաթիվ այլ սիրիացիների խոստացել են 2000 դոլար աշխատավարձ, սակայն չեն զգուշացրել, որ մասնակցելու են մարտական գործողություններին:

«Ես չգիտեի, որ մենք կռվելու ենք». նա հապճեպ պատասխանել է լրագրողի հարցերին չաթում, որ հրամանատարներից ոչ ոք չտեսներ գրածը»,- ասված է հոդվածում:

Լրագրողը նշում է, որ Աբդուլլահը սիրիացի չվերապատրաստված հարյուրավոր անձանցից մեկն է (17-ից 30 տարեկան), ովքեր սեպտեմբերի 23-ից ուղարկվել են ադրբեջանական ուժերի կողքին կռվելու համար:

Աբդուլլահը, ինչպես և Սիրիայի հյուսիսային շրջանում բնակվողներից շատերը տնտեսական ճգնաժամի մեջ են և ֆինանսական խնդիրներ ունեն: Այդպիսով, Աբդուլլահը հայտնել է, որ ընդունել է Ադրբեջանում աշխատանքի առաջարկը, որի դիմաց 2000 դոլար ամսական աշխատավարձ պետք է ստանար, սակայն պատկերացում չի ունեցել, թե ինչ էր իրեն սպասվում այնտեղ:

Աբդուլլահը կարողացել է հետ վերցնել հեռախոսն ընտանիքի հետ շփվելու համար, բայց նա վստահ չէ, որ նորից կտեսնի նրանց։ Նա նշել է, որ իրենց տեղափոխել են Թուրքիայիօդանավակայան, ապա Ադրբեջանական ավիաուղիներով՝ Ադրբեջան ու միանգամից սահման։

Վարձկաններին հագցրել են ադրբեջանական բանակի համազգեստ, տվել Կալաշնիկով ինքնաձիգ և միանգամից տարել սահման կռվելու։

Աբդուլլահի խոսքով, երբ մարտերը սկսեցին, մի երիտասարդ սկսեց լացել և ցանկացավ վերադառնալ, բայց այդ պահին արկ ընկավ և չորս 4 սիրիացի մահացան, 3-ն էլ վիրավորվեցին։

«Միայն մեզ մոտ 10 սիրիացու մարմին կա, ևս 17-ը վիրավոր են, բայց բժշկական անհրաժեշտ օգնություն չի ցուցաբերվում», նշել է նա։ Նա նաև ասել է, որ փորձել են իրենց հրամանատարին տեղյակ պահել, որ ուզում են հետ վերադառնալ, սակայն թույլ չեն տվել՝ սպառնալով երկար ժամանակով ազատազրկել, եթե առաջնագծում չկռվեն։

Կիսվել էջում