Աշխարհ

Սիրիայում ԼՂ ուղարկվելու ահից թուրքամետ զինյալները հանձնվում են քրդական ուժերին

Սիրիայում ԼՂ ուղարկվելու ահից թուրքամետ զինյալները հանձնվում են քրդական ուժերին

Այս մասին հայտնում է Ermenihaber-ը վկայակոչելով «Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնին»։

Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաս ալ-Այն (Սերեքանիյե) շրջանում Թուրքիայի աջակցությունը ստացող «Սիրիայի ազգային բանակ»  զինված խմբավորման 7 անդամ հանձնվել է քրդամետ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) դաշինքի զինյալներին։

սիրիացի զինյալ

Նշվում է, որ «Սիրիայի ազգային բանակ» խմբավորման զինյալները քրդական ուժերին են հանձնվել, քանի որ վախենում են, որ իրենց Լեռնային Ղարաբաղ կուղարկեն և չեն վճարի աշխատավարձերը։ 

«Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոն» -ն ավելի վաղ հայտնել էր, որ «Սիրիայի ազգային բանակի» ևս 8 զինյալ էր հոկտեմբերի 21-ին հանձնվել քրդամետ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» դաշինքի զինյալներին։

Share