Մամուլ

Սիս գյուղի մանկապարտեզից երեխաները տարհանվել են

Ժամը 10:00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Սիս գյուղի մանկապարտեզում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի գլխավորությամբ:

Մինչ հրշեջների ու պարեկների ժամանումը՝ մանկապարտեզի տնօրինությունն ու աշխատակիցները տեղի ուժերով երեխաներին տարհանել են:

sis gyux mankapartez

Պարզվել է որ հրդեհը բռնկվել է տանիքում գտնվող էլեկտրական ջրատաքացուցիչի հատվածում: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ:

Կիսվել էջում