Մամուլ

Սիսիանում նորածին փոքրիկին «հաց բերող» են անվանում՝ ի պատիվ Արթուր Սարգսյանի

Սիսիանում հունիսի 2-ին ծնված նորածնին «հաց բերող» են անվանում:

Նրա մայրը՝ Սիսիանի Սպանդարյան գյուղի բնակչուհի Մարգարիտ Նազարյանը, կեսարյան հատումով լույս աշխարհ բերած որդուն իր եղբոր խնդրանքով Արթուր է անվանել։

Մարգարիտի հարազատ եղբայրը Սեդրակ Նազարյանն է՝ ՊՊԾ գնդի գրավման գործով ազատազրկվածներից մեկը։ Նորածնի անունը քեռին դրել է ի պատիվ հաց բերող Արթուրի։

Աղբյուր՝ mamul.am

Կիսվել նյութով