Սպորտ

Սիմոն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի Մ23 չեմպիոն և ռեկորդակիր․ Տեսանյութ

Սիմոն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի Մ23 չեմպիոն և ռեկորդակիր։ Հայաստանի ուժեղագույն ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը Բուխարեստում ավարտված Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում հանդես է եկել +109 կգ քաշային կարգում ու չեմպիոնի կոչումը նվաճել՝ երկամարտի 434 կգ արդյունքով:

Սիմոնը պոկում վարժությունում ռեկորդ է սահմանել՝ գլխավերևում պահելով 198 կգ ծանրաձողը, ինչը Եվրոպայի ռեկորդ է, իսկ հրումում հայ մարզիկը բարձրացրել է 236 կգ կշռող ծանրաձողը:

Առանձին վարժություններում ևս Սիմոն Մարտիրոսյանը փոքր ոսկե մեդալ է նվաճել:

Կիսվել էջում