Մամուլ

«Սեքյուրեթի Դրիմ»-ի հիմնադիրն ու «Էլիփս» ընկերության գլխավոր հաշվապահը ձերբակալվել են

Այսօր ձերբակալվել են «Սեքյուրեթի Դրիմ» ընկերության տնօրեն Ալեքսան Զաքարյանը և «Էլիփս» ընկերության գլխավոր հաշվապահը:

Տեղեկությունը հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով, որ նրանք ձերբակալվեն են ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և ՀՀ ՔՕ 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախատեսված մեղադրանքներով:

Այն է՝ առանձնապես խոշոր չափերով խարդախությունը և մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելը:

Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն:

Կիսվել նյութով