Մամուլ

«Սեփական զավակին անարխիստ դաստիարակողը թող դաս քաղի». Ստյոպա Սաֆարյանը՝ Մասիսի քաղաքապետի մորը

Վերլուծաբան, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը Facebook- ի իր էջում անդրադառնալով Մասիսի քաղաքապետի ձերբակալությանը, վերջինիս մոտ պահվածքին գրել է.

«Սեփական զավակին անարխիստ դաստիարակող, թույլին խոշտանգելը խրախուսող, երկրի սոցիալական-ընկերվարական մթնոլորտի վրա թքած ունեցող, փողոցում ու քուչում ջունգլիների կամ գողական օրենքներից չմտահոգվող, իրենց զավակին այդ ջունգլիներում կամ աշխարհում հաղթող երազող ծնողները թող լավ նայեն Մասիսի քաղաքապետի մոր ապրումներն ու ականջներին օղ անեն: Թեպետ ի՜նչ եմ ասում՝ դաս քաղելու ավելի դաժան ու ուսանելի դեպքեր կան: Մնում է դաս քաղող լինի»:

Կիսվել նյութով