Ազատ խոսք

«Սեփական աշխատավարձը բարձրացնելուց առաջ պարտավոր են հանրության շահերը հոգալ». Արմեն Մովսիսյան

Սեփական աշխատավարձը բարձրացնելուց առաջ պարտավոր են հանրության շահերը հոգալ։ Երգիչ-երգահան Արմեն Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սովորական հաշվարկ` Գերմանիա բնակչությունը 82 մլն բուդեստագի դեպուտատները 392, Ֆրանսիա 66 մլն, պառլամենտի դեպուտատները՝ 342, Կանադա՝ 37,5մլն -338, Իսպանիա՝ 46մլն-266, Ֆինլադիա՝ 5.5 մլմ-200: Հա աշխատավարձերը բարձր է մերոնցից, բայց դա էլ հո երկրի կենսամակարդակից է կախված:

Կարճ. փոքր Հայաստանի համար այս պառլամենտը ուղղակի շքեղություն է 2.9 -132 ու եթե աշխատավարձերը այդքան քիչ են թվում, թող սկզբից ընտրական նոր սկզբունքներ մշակեն դեպուտատների թվաքանակը սահմանափակվի (նույնիսկ մինչև կեսովի) հետո քննարկելի կլինի աշխատավարձ բարձրացնել:

Բոլոր դեպուտատներին արժի հիշեցնել՝ ոչ մեկին զոռով չեն բերել այդ դահլիճ, ու սեփական աշխատավարձը բարձրացնելուց առաջ իրենք պարտավոր են հանրության շահերը հոգալ (այլ ոչ թե դառնալ արտոնյալ), ըստ այդմ էլ՝ հետագայում կարելի է նաև վարձատրվել, թե չէ՝ սելը ձիուց առաջ կապելու համար մեծ հունար պետք չէ»:

Կիսվել նյութով