Ազատ խոսք

«Սերժ Սարգսյան, իմանալով Արմեն Սարգսյանի ով լինելն ու նպատակները, ինչո՞ւ նրան կարգեցիք մեզ նախագահ»․ Մարինա Խաչատրյան

«Սերժ Սարգսյան, իմանալով Արմեն Սարգսյանի ով լինելն ու նպատակները, ինչո՞ւ նրան կարգեցիք մեզ նախագահ․․․»։ Երկիր Ծիրանի» կուսակցության նախկին անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բոլորս հիշում ենք չէ՞ այս հանդիպումը։ Այստեղ խոսվեց հակածխախոտային պայքարի մասին։ Արմեն Սարգսյանը կոչ արեց չծխել։ Հավանաբար, կհիշեք, որ ես այդ ժամանակ էլ քննադատում էի շոու կազմակերպելու համար։ Արդյունքում` շոուն ավարտվեց, 0 արդյունք, շոումենները վարձատրվեցին։

Հավանաբար, ոչ բոլորը գիտեն, որ Արմեն Սարգսյանն անմիջական կապ ունի Ամուլսարի շահագործման համար մեզ արբիտրաժով սպառնացող, բայց այդ առումով «իմպոտենտ» «Լիդիան Արմենիա» ընկերության հետ։ Ավելին, նա 6 ամիս եղել է այդ ընկերության տնօրենների խորհրդի նախագահը։ Այն, որ առողջապահության նախարարի աթոռն անիմաստ ճռճռացնող անձը «գովերգեց» Ամուլսարի շահագործումը ( չենք մոռացել նաև այդ անձի հոր հայտարարությունները ), վստահ եմ` նույնպես պատահականություն չէ։ Չեմ բացառում հենց այս հանդիպման ժամանակ ստացած հանձնարարությունը` ներկայացնել թույնը և վտանգը վարդագույն լույսի ներքո։

Ահա այսպես են մեր երկրի կարևորագույն հարցրեը լուծվում, տիկնայք և պարոնայք։ Մուգ ակնոցներով, որ խորամանկ ու կեղեքիչ հայացքը թաքցվի «անմեղ-հակածխախոտային» հանդիպումների քողի տակ: Գեղեցիկ լոզունգներով… Թե ինչ հարցեր է լուծում Արմեն Սարգսյանը հաց թխելով կամ պաղպաղակ ուտելով, առայժմ դժվարանում եմ վերծանել։ Բայց չորս հարց ունեմ բարձրաստիճան պաշտոնյաներին։

1. Սերժ Սարգսյան, իմանալով Արմեն Սարգսյանի ով լինելն ու նպատակները, ինչո՞ւ նրան կարգեցիք մեզ նախագահ։
2. Նիկո՛լ Փաշինյան, ի՞նչ էր գրված Արմեն Սարգսյանի ԺԵԿ-ի թղթում։
3. Արսե՛ն Թորոսյան, ի՞նչ պաշտոն է զբաղեցրել Ձեր հայրը Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք։
4. Պարոնա՛յք, ե՞րբ եք բնակարան գնելու «անվտանգ» Ամուլսարի հանքի մոտ։

Սարսափելի է, երբ հայրենիքդ կառավարում են մարդիկ, ովքեր ունեն միայն անձնական շահեր։ Պետական շահի մասին մոռացած, ամբիցիոզ ու փախչող կլանը խիստ վտանգավոր է մեր երկրի գոյության համար։ Առանց այդ էլ անկայուն երկրում կայունության փոխարեն դավադրություններ նախապատրաստող, օտարերկրյա գործակալների հետ գաղտնի հանդիպումներ կազմակերպող կլանը պետք է ժամ առաջ պաշտոնանկ արվի։

Հ.Գ. «Պետական դավաճանություն» սերիայից է նաև Փաշինյան-Չուգասզյան» հանդիպումը, որի մասին ….. հետո»։

Կիսվել նյութով