Մամուլ

Սերժ Սարգսյանի 489 միլիոն դրամ արժեցող գույքը չհանվեց կալանքից

Սերժ Սարգսյանի 489 միլիոն դրամ արժեցող գույքը չհանվեց կալանքից

Դատարանը հրապարակեց Սերժ Սարգսյանի պաշտպանի միջնորդության վերաբերյալ որոշումը. «Դատարանը որոշեց՝ պաշտպանների միջնորդությունը մերժել: Այն կարող է բողոքարկվել Վերաքննիչ քրեական դատարանում՝ ստանալուց հետո տասնօրյա ժամկետում:

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անշարժ և շարժական գույքի (489 միլիոն դրամի չափով) վրա դրված կալանքը չվերացվեց։

Դատական նիստը հետաձգվում է, հաջորդ նիստը կկայանա ապրիլի 15-ին, ժամը 14:00-ին»,- ասաց դատավոր Վահե Միսակյանը:

Սերժ Սարգսյան

Հիշեցնենք, որ երեկվա դատական նիստին երրորդ նախագահի պաշտպանները միջնորդել էին իրենց պաշտպանյալի գույքի վրա դրված կալանքը վերացնել, ինչը նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմինը մերժել էր։

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անշարժ եւ շարժական գույքի (489 միլիոն դրամի չափով) վրա դրված կալանքը չվերացվեց։ Քիչ առաջ դատարանը դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ հրապարակեց որոշումն, ըստ այդմ` մերժելով պաշտպանական կողմի միջնորդությունը։

Կիսվել էջում