ՄամուլՏեսանյութ

Սերժ Սարգսյանին դատարանի դահլիճում է․ աջակիցները նրան ծափերով դիմավորեցին (Տեսանյութ)

Սերժ Սարգսյանին դատարանի դահլիճում է․ աջակիցները նրան ծափերով դիմավորեցին (Տեսանյութ)

Մեկնարկել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով հերթական դատական նիստը։ ՀՀ երրորդ նախագահը րոպեներ առաջ ժամանեց դատական նիստերի դահլիճ, որտեղ նրան ծափերով դիմավորեցին։

Ըստ մեղադրական եզրակացության, Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:

Երրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում