ՄամուլՏեսանյութ

Սերժ Սարգսյանը կառավարության շենքի մոտ է, որտեղ հանրահավաք է ընթանում

Սերժ Սարգսյանը կառավարության շենքի մոտ է, որտեղ հանրահավաք է ընթանում

Այս պահին կառավարության շենքի դիմաց ընթանում է «Արցախցին տեր ունի՝ հայ ժողովուրդն է» բողոքի ակցիան։

Բողոքի ակցիայի անցկացման մասին երեկ հայտարարել էր Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ կոչ անելով գնալ Հանրապետության հրապարակ՝ տիրոջ իրավունքով։

Կառավարության շենքի մոտ է նաև ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Այդ նույն կառավարիչները, որոնց դուք իշխանություն եք անվանում, կարո՞ղ են մեզ ցույց տալ, թե որոնք են խաղաղապահների պարտավորությունները։ Այն, ինչ գրած է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, իրենք կատարում են։

Պետք է չէ սեփական խնդիրները բարդել ուրիշի վրա։ Չորս տարի առաջ մեղավորները նախկիններն էին, հիմա էլ նախկիններին դժվար է մեղադրելը, մեղադրում են խաղաղապահներին եւ ռուսներին։ Այո, բոլորիս ակնկալիքներն էլ ավելի շատ էին Ռուսաստանից, բայց ցանկացած ակնկալիք կարելի է փչացնել կողքից, ինչպես փչացրին։ Ինչպե՞ս կարելի է ծաղրել քո դաշնակցի բարձրաստիճան պաշտոնյային, ինչպե՞ս։

Եթե մենք դա չանենք, ինչո՞ւ պետք է ուրիշ մեկը մեր փոխարեն դա անի։ Որքան էլ նրանք լինեն մեր դաշնակիցները, չեն կարող ամեն ինչ անել մեր փոխարեն»,- ընդգծեց երրորդ նախագահը։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում