ՄամուլՏեսանյութ

Սերժ Սարգսյանը ժամանեց․ նրան ծափերով դիմավորեցին

Սերժ Սարգսյանը ժամանեց․ նրան ծափերով դիմավորեցին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր նորքի 4-րդ զանգվածում գտնվող նստավայրում մեկնարկել է հերթական նիստը։

Սերժ Սարգսյանը, հիշեցնենք, մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու համար։

Սարգսյանը մեղադրանքը չի ընդունում, իսկ նրա փաստաբանները պնդում են՝ նախկին նախագահի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

Մեղադրանքը չեն ընդունում նաև այս գործով մյուս մեղադրյալները՝ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, նախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանը:

Ըստ Հատուկ քննչական ծառայության՝ 2013 թվականին Սերժ Սարգսյանը կազմակերպել է, որ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ և Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ Սերգո Կարապետյանը վատնի պետբյուջեից 15 միլիոն լիտր վառելիքի համար նախատեսված մոտ կես միլիարդ դրամ գումարը։

Նիստերի դահլիճ է ժամանել Բարսեղ Բեգլարյանը։ Սարգսյանը նույնպես մասնակցում է նիստին։ Սարգսյանին իր աջակիցները դահլիճում ծափերով դիմավորեցին։

Կիսվել էջում