ՄամուլՏեսանյութ

Սերժ Սարգսյանը՝ Ազատության հրապարակում (Տեսանյութ)

Սերժ Սարգսյանը՝ Ազատության հրապարակում (Տեսանյութ)

Ազատության հրապարակում տեղի է ունենում ընդդիմադիրների հանրահավաքը: Հանրահավաքին մասնակցում է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ես չեմ կարող ենթադրութուններով զբաղվել. այս մասին Ազատության հրապարակում ընդդիմության կազմակերպած հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Փաշինյան-Ալիև հանդիպման հնարավոր սցենարներին, ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Չեմ կարծում, որ վաղը ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի, օդում իհարկե կախված են այդպիսի վտանգներ, բայց չեմ կարծում»,- ասաց նախագահը։

azatutyan hraparak

Անդրադառնալով Արցախյան հակամարտությունըը նախորդ 30 տարիներին հնարավոր տարբերակներով լուծելուն, Սարգսյանը ասաց․ «Այդպիսի կոնֆլիկտները հնարավոր չէ նույնիսկ 30 տարում լուծել, ինչքան կարողացել ենք, այդքան այդ լուծումը մոտեցրել ենք։

Մեր մեղավորությունը չէ, որ եկան ինչ-որ մարդիկ, ասացին, որ իրենց կետից են սկսում, ձեր գործը չէ, թե մենք ինչ ենք բանակցում, ինչ ուզում ենք, այն էլ բանակցում ենք և հասանք այս վիճակին»։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում