Շոու-բիզնես

Սերժ Թանկյանը ժամանեց Հայաստան

«Զվարթնոց» օդանավակայանում Նիկոլ Փաշինյանն և քաղաքացիները դիմավորեցին Սերժ Թանկյանին և ուղևորվում են դեպի Հանրապետության հրապարակ։ Լրագրողների հետ զրույցում Սերժ Թանկյանը ասաց, որ ամբողջ Սփյուռքը հետևել է այստեղ տեղի ունեցող ցույցերին: Թանկյանը նշեց, որ իշխանությունների կողմից ոչ մի հրահանգ չի եղել Հայաստան գալու կամ չգալու, նա նշեց, որ վատառողջ է եղել և դա է պատճառը, որ ուշ ժամանեց Հայաստան: Այս պահին Սերժ Թանկյանը և Նիկոլ Փաշինյանը ավտոերթով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ։


Կիսվել նյութով