ՄամուլՏեսանյութ

«Սեյրան Օհանյանը կարա՞ բացատրի՝ Վահագնի թաղամասի առանձնատունն ի՞նչ միջոցներով է կառուցել». Անդրանիկ Քոչարյան

«Սեյրան Օհանյանը կարա՞ բացատրի՝ Վահագնի թաղամասի առանձնատունն ի՞նչ միջոցներով է կառուցել». Անդրանիկ Քոչարյան

«Ձեր իշխանությանը մեղադրում են, որ բանակի հենասյուներին՝ զինվորականներին վարկաբեկելու գործընթաց սկսեցիք»,- դիմելով ԱԺ պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին, ասացին լրագրողները:

«Եթե կա կոռուպցիայի մեջ թաթախված զինվորական, ով կերտել է հերոսապատում, բայց հետագայում հերոսապատման արդյունքը մաշացրել ա իր առանձնատների միջոցով… թող դրա մասին մտածեն»,- ասաց Քոչարյանը, ապա անդրադառնալով Պաշտպանության նախկին նախարարի ունեցվածքին՝ ասաց.

«Սեյրան Օհանյանը կարա՞ բացատրի՝ Վահագնի թաղամասում շքեղ առանձնատունն ի՞նչ բիզնես-միջոցներով ա կառուցվել:

Seyran Ohanyan

Կամ Աշոտ պետրոսյանը, որ այդ գեներալներից վերջին տեղում է: Ն

րանք բոլորն էլ` 14 գեներալներն էլ մասնակից են եղել մեր առաջին պատերազմի հաղթանակների կերտմանը, դա հեշտ չի եղել, բայց չեմ ուզում մեղավորներ ման գալ, թող ամեն մեկը մտածի այս պատերազմն ինչու չդարձավ Սարդարապատ»»,-ասաց նա և ավելացրեց՝ երբ խոսում ենք Շուշիի, Հադրութի մասին, այնպիսի շեշտադրումներով ենք խոսում, որ կարծեք՝ մենք կանոնավոր բանակը մեր ձեռքով ուզում ենք դարձնել ֆիդայական ջոկատներ:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում