Մամուլ

Սեյրան Օհանյանը զրկվեց անձեռնմխելիությունից

Սեյրան Օհանյանը զրկվեց անձեռնմխելիությունից

Պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի. Ազգային ժողովը տվեց համաձայնությունը:

Քվեարկությանը մասնակցեց միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Քվեարկությանը 107 պատգամավորներից մասնակցել են 68-ը, և բոլոր 68 պատգամավորները կողմ են քվեարկել:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 3 միջնորդություն էր ներկայացրել  Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու համար:

Միջնորդություններից մեկը քննարկվել է դռնփակ ռեժիմով, երկուսը՝ դռնբաց:

Կիսվել նյութով