«Սա հանցանք է Հայաստանի Հանրապետության դեմ»․ Գայանե Աբրահամյան
Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ նախագահ Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հերթական անգամ Քոչարյանը Հայաստանի դեմ ցուցմունք տվեց.
Ո՞նց էս մարդուն բացատրենք, որ եթե ասում է Հայաստանը պատերազմը ՀՐԱՀՐԵԼ է առնվազն արդարացնում է պատերազմ սանձազերծած Ադրբ. նախագահին։
Այսինքն սա պարզ փաստաբանություն է հանուն Ալիևի։
Ընդորում` սա արդեն երրորդ անգամն է, գուցե առաջին անգամ կարող էինք մտածել, որ սխալվել է, զայրույթի պահին է նման բան ասել, չի հասկացել, բայց երեք անգամ սխալվել չես կարող։
Սա հանցանք է Հայաստանի Հանրապետության դեմ»։



