Մամուլ

«Սա կերախոհանոցի մսի սառցարանն է». Արևիկ Մկրտչյան

«Սա կերախոհանոցի մսի սառցարանն է». Արևիկ Մկրտչյան

Երևանի կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արևիկ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Եթե Կենդանաբանական այգու որևէ նվիրյալ կամ մասնագետ ներկայացող մեկն էլի հարցնի ի՞նչ է կատարվում Կենդանաբանական այգում, ցույց տվեք այս լուսանկարները։

Սա կերախոհանոցի մսի սառցարանն է, որ հայտնաբերել եմ այս վիճակում։

Եթե Այգում պահվող որեւէ գիշատիչ առաջիկայում առողջական լուրջ խնդիր ունենա, ինչը կդառնա անկման պատճառ, հիշեք այս լուսանկարները։ Նույնիսկ ոչ կենդանաբույժի համար էլ ակնհայտ է, որ հակասանիտարական այս վիճակում նորմալ միս պահվել չի կարող։

Իրեն հարգող ոչ մի կենդանաբույժ կամ կենդանաբույծ, կերախոհանոցի պատասխանատու և ընդհանրապես արժանապատիվ ՀՀ քաղաքացի չի կարող սա ընդունելի համարել։

Ներկայացվել են նաեւ լաբորատոր տվյալներ’ միսը վարակված է եղել խշխշան պալարով ու պաստերելյոզով։

mis kendani

Ընդունել են։

Այգու, արդեն հեռացված նվիրյալ – մասնագետները համարել են նորմալ, միս են ստացել, կերակրել կենդանիներին։

Հարցազրույցներ են տալիս։ Բողոքարկում իրենց նկատողությունները, արդարություն պահանջում

Հավելեմ, որ հայտնաբերած 600կգ մսեղիքը ՍԱՏՄ ղեկավարի կողմից ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը ճանաչել է վտանգավոր սնունդ։ Ուղարկել ենք ոչնչացման’ կիզման միջոցով։ Այգուն պատճառվել է նվազագույնը 1,230,000 ՀՀ դրամի վնաս։

Կենդանիների առողջությանը պատճառված վնասը գնահատելու օրենսդրական բազա չկա։

Տուժողը կենդանիներն են։ Որ չեն կարող խոսել։ Որ լուռումունջ անկում են։

Իսկ մարդիկ դեռ խոսում ու խոսում են»։

Կիսվել նյութով