ՄամուլՏեսանյութ

«Սա թող լինի Ձեզ նվեր Ադրբեջանից»․ Ադրբեջանցի լրագրողը՝ Փաշինյանին (Տեսանյութ)

«Սա թող լինի Ձեզ նվեր Ադրբեջանից»․ Ադրբեջանցի լրագրողը՝ Փաշինյանին։

Երեկ՝ նոյեմբերի 12-ին, Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովից հետո երկխոսություն և հարցուպատասխան ծավալվեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ադրբեջանցի մի բլոգերի միջև:

Նրա հարցերը շատ էին, այդ պատճառով Փաշինյանը որոշեց գրի առնել, որ հիշի: Եվ մինչ նա գրիչ էր փնտրում, հարց ուղղող ադրբեջանցին իր ձեռքի գրիչն առաջարկեց Հայաստանի վարչապետին՝ ասելով. «Սա թող լինի Ձեզ նվեր Ադրբեջանից»:

Փաշինյանն էլ այդ պահին սիրով ընդունեց նվերը, սակայն հետո իր ստացած նվեր գրիչը հետ է փոխանցել ադրբեջանցուն:

Կիսվել նյութով