Մամուլ

Սա աննախադեպ երևույթ է. Շիրակի թեմի առաջնորդը՝ Փաշինյանի կողմից կաթողիկոսի ծննդյան օրը չշնորհավորելու մասին

Սա աննախադեպ երևույթ է. Շիրակի թեմի առաջնորդը՝ Փաշինյանի կողմից կաթողիկոսի ծննդյան օրը չշնորհավորելու մասին

Օգոստոսի 21-ին  ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի 70-ամյակն էր։ Վարչապետ ՀՀ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չշնորհավորեց կաթողիկոսին։

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ սա աննախադեպ երևույթ է։

«Սա աննախադեպ երևույթ է։ Նույնիսկ սովետական ղեկավարները Վազգեն Վեհափառին իր ծննդյան հոբելյանական ամյակների առիթով շնորհավորել են, նույնիսկ շքանշաններ են շնորհել։

garegin b

Վազգեն Վեհափառն օրինակ ունեցել է ժողովուրդների բարեկամության շքանշան, պատվո նշան շքանշան՝ տրված սովետական կառավարության կողմից իր խաղաղասիրական և ընդհանուր գործունեության համար՝ իր ծննդյան, այս կամ այն առիթով։

Հիմա հետևությունները թողնում եմ Ձեզ, այսինքն սովետական կառավարությունը գնահատել է կաթողիկոսներին, իսկ այսօր Ձեր ասած ազգային թե ապազգային կառավարությունը լռություն է պահպանում»,-ասաց Շիրակի թեմի առաջնորդը։

Կիսվել էջում