Մամուլ

Սա անհարգալից վերաբերմունք է, ես հենց այսօր կդիմեմ վարչապետին. Նաիրա Զոհրաբյանը՝ Արսեն Թորոսյանի և Էրիկ Գրիգորյանի մասին․ Տեսանյութ

Սա անհարգալից վերաբերմունք է, ես հենց այսօր կդիմեմ վարչապետին։ Այսօր ԲՀԿ խմբակցության նախաձեռնությամբ ԱԺ-ում քննարկում էր կազմակերպվել Սևանա լճի խնդրի թեմայով: 

«Հատկապես, որ իշխանության տարբեր ճյուղեր Սեւանի հետ կապված իրարամերժ հայտարարություններ են հնչեցնում: Փորձ է արվում Սեւանի հարցը շահարկել տարբեր «շահառուների» շահերը կամ պաշտպանելով, կամ չպաշտպանելով: Հասկանալի է, որ Սեւանը ազգային անվտանգության խնդիր է: Բոլորս ընդունում ենք, որ Սեւանն այսօր հիվանդ է, ու դա մեկ-երկու տարվա անպատասխանատվության հետեւանք է:

Որպես պատգամավոր՝ իրազեկ եմ եղել, թե ինչպես են  տարիներ շարունակ դրամաշնորհներ ստացել Սեւանը, ափամերձ հատվածը մաքրելու համար: Տեսնելով այսօրվա վիճակը, ունեմ ողջամիտ կասկածներ, որ այդ գումարները անխղճորեն փոշիացվել են։

Ես ցավում եմ, որ նախարարներն այստեղ չեն, սա ես համարում եմ անհարգալից վերաբերմունք ԱԺ-ի հանդեպ: Ես հենց այսօր գրավոր կդիմեմ վարչապետին՝ ստանալու պարզաբանումներ, թե ինչու երկու նախարարները, որոնք շահագրգիռ կերպով հարցազրույցներ են տալիս Սեւանի հետ կապված, այսօր ԱԺ-ում չեն՝ պատասխանելու հարցերին»: 

Կիսվել նյութով