ՄամուլՏեսանյութ

Սասուն Միքայելյանի որդին լողալով փորձում է հատել Սևանա լիճը․ Ուղիղ

Սասուն Միքայելյանի որդին լողալով փորձում է հատել Սևանա լիճը

ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի քաղաքապետ որդին՝ Սևակ Միքայելյանը, մի քանի օր է՝ իր ֆեյսբուքյան հետևորդներին նախապատրաստում է «կարևոր» իրադարձության։

Հրազդանի քաղաքապետը դեռ օգոստոսի 21-ին էր ֆեյսբուքյան էջում գրել, որ այսօր՝ օգոստոսի 24-ին, պատրաստվում է առանց դադարի լողալով անցնել Սևանա լիճը՝ Չկալովկայից մինչեւ Վանատուր լողափ։

սևակ միքայելյան

Այսօր արդեն քաղաքապետի ֆեյսբուքյան ուղիղ եթերով հեռարձակվում է այդ իրադարձությունը։

«Փորձում եմ անդադար լողալով հատել Սեւանա լճի՝ Չկալովկայից Վանատուր լողափ ընկնող հատվածը»,- ուղիղ եթերին կից գրել է Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում