Մամուլ

Սասուն Միքայելյանը ինքը պետք է ներողություն խնդրի, այլ ոչ թե որեւէ մեկը նրան հորդորի. Սոֆյա Հովսեփյան

Սասուն Միքայելյանը ինքը պետք է ներողություն խնդրի, այլ ոչ թե որեւէ մեկը նրան հորդորի. Սոֆյա Հովսեփյան

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը` ներողություն խնդրելով քաղաքացիներից կատարվածի համար:

«Ես ներողություն եմ խնդրում հանրապետության յուրաքանչյուր քաղաքացուց, որ իրենք ստիպված եղան ականատեսը լինեն նման իրավիճակի:

Պետք չէ այստեղ մեղավորներ փնտրել, անգամ եթե մենք ակնարկներին կամ ուղիղ խոսքին հակադարձել ենք էմոցիաներով, կամ եթե եղել է սադրանք, ու մենք տրվել ենք այդ սադրանքին, ապա սադրանքին տրվելը նույնպես մեղավորություն է, որովհետեւ մենք չգիտակցեցինք, կամ չկանխարգելեցինք, եւ այս օրը եղավ ԱԺ դահլիճում, ԱԺ նախագահի եւ երկրի վարչապետի եւ Կառավարության ներկայությամբ եւ միեւնույն ժամանակ ամբողջ աշխարհը իմացավ:

Սա լուրջ խնդիր է, եւ երբ որ շատ-շատերը ասում են` տարբեր խորհրդարաններում էլ լինում են նման միջադեպեր, մենք հենց առանձնահատուկ պետք է լինենք, որ բացառենք նման միջադեպերը մեր խորհրդարանում բացառենք»,- ասաց նա:Հարցին, թե չի կարծո՞ւմ, որ Սասուն Միքայելյանը պետք է առնվազն ներողություն խնդրեր, պատգամավորն ասաց, որ կարծում է` Սասուն Միքայելյանը ինքը պետք է դա անի, այլ ոչ թե որեւէ մեկը նրան հորդորի, որ պատգամավորը ներողություն խնդրի:

«Նա ինքը պետք է գիտակցի իր արածի եւ չարածի մասին, ինչպես նաեւ «Լուսավոր Հայաստանը»՝ իր արածի ու չարածի մասին: Էստեղ խնդիրը մեկ անձը չէ, որ մենք կենտրոնանում ենք պարոն Միքայելյանի վրա, սա երկարատեւ գործընթացի, քայլերի վերջնական հանգուցալուծումն էր, որը շատ տհաճ հանգուցալուծում էր, բայց կարծեք սրա նախապատրաստումը ամեն օր, ամեն անգամ, տարբեր ձեւերով նախապատրաստվել էր:

Շատ տհաճ էր, որ այդ ամեն ինչը եղավ հենց Ազգային ժողովի դահլիճում, բոլորի աչքի առաջ եւ անգամ ֆիզիկական բռնություն կիրառվեց:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով