Մամուլ

««Սասնա ծռեր»-ի ազատությունը պահանջող 30 հոգանոց խմբի գիշերային տեսանյութերը նայեցի` բացահայտ ՍԱԴՐԱՆՔ է նոր կառավարության դեմ». Լիզա Ճաղարյան

«Սասնա ծռերի ազատությունը պահանջող 30 հոգանոց (հենց իրենք ասացին) խմբի գիշերային տեսանյութերը նայեցի։ Սա բացահայտ ՍԱԴՐԱՆՔ է նոր կառավարության դեմ։

Որքան էլ մութ էր, պարզ երևում էր, որ ոստիկանները նույնպես՝ բողոքավորների պես մերկ ձեռքերով էին։ Ճղճղում էին, որ տպավորություն ստեղծեն, թե հասեք, մեզ սպանում են։

Սրանք չլսեցին Շանթի հորդորը, որն արդեն տարիներով բանտում է։ Սրանց ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը խորհրդավոր լռում է, այսինքն թե՝ ճիշտ եք անում, շարունակեք։ Նոր կառավարության փոխվարչապետ Միրզոյանի ու ԵԼՔ-ի ԱԺ պատգամավոր Նազարյանի միջնորդությամբ ու անձնական պատասխանատվությամբ ազատ արձակված Գարեգին Չուգասզյանը հացադուլ է անում Ծռերի շուտափույթ ազատ արձակման համար։ Էս էլ երևի շնորհակալությունն է։

Գրագետ մարդ է, չէ՞, բոլորից լավ է հասկանում, որ եթե առանց դատուդատաստանի էս մարդկանց ազատ արձակեն, ոչ միայն Նիկոլը խայտառակ կլինի աշխարհով մեկ, այլև միջազգային բոլոր ատյաններում Հայաստանը ներկայացնելու բարոյական իրավունք չի ունենա։ Բայց ինքն էլ է շարունակում, մնացածներն էլ։

Օսիպովի հրաժարականն են պահանջում։ Վա՞յ, ինչու։ Էն ժամանակ, որ շատերս ապշահար էինք օսիպովի նշանակումից հետո, ձեր Ծռե՞րը չէին այն հուզաթաթախ սիրային նամակը գրել բանտից օսիպովի վեհ կերպարի մասին, ձեր Սյուզանն էլ երջանկության արցունքները չէր կարողանում թաքցնել։

Ամո՛թ է։

Ձեր մեջ մի ուղեղով մարդ չկա՞, որ հասկացնի՝ դռներ փակող երեսուն հոգիդ, որ փորձում եք հազարների աղմուկ բարձրացնել, ուղիղ գծով հարվածում եք հենց ձեր թանկագին Ծռերին, ու հասարակության ԲԱՆԱԿԱՆ հատվածին տրամադրում եք նրանց դեմ։

Եթե էս պարզ բանը չեք հասկանում, ձեր պրոբլեմն է, բայց դուք ձեր էս պահվածքով միմիայն հանրապետականներին եք ուժեղացնում։

Իսկ գուցե հենց դա էլ ուզու՞մ եք, ինչ իմանանք»։

Կիսվել նյութով