Մամուլ

«Սասնա ծռերն» ավտոերթով շարժվեցին դեպի Արցախ

Այսօր՝ մայիսի 25-ին, «Սասնա Ծռերն» ավտոերթով շարժվեցին դեպի Արցախ:

«Աշխարհում և տարածաշրջանում զարգացումները տանում են մի ուղղությամբ, որ որոշ մարդիկ կամ որոշ պետություններ փորձում են Արցախն ավելի անջատել Հայաստանից:

Դրանք Արցախում գտնվող, այսպես կոչված, իշխանություններից մի շարք մարդիկ են: Դրանք նաև մարդիկ են, որոնք, այո՛, չեն գտնվում իշխանության մեջ, բայց հասարակական սեկտորում խոսում են այն մասին, որ, օրինակ, Արցախի հարցի լուծման մանդատը պիտի տրվի Ռուսաստանին:

Հայտնվել են մարդիկ, որոնք հայտարարում են՝ ովքեր Արցախը համարում են Հայաստանի մարզ, չհատեն Արցախի սահմանը:

Այս գործողությունները, և ոչ միայն, ուղղված են նրան, որ ամեն կերպ Արցախը տարանջատեն Հայաստանից և, այո՛, դնել ռուսական մանդատի տակ ,- ասեց «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության անդամ Գևորգ Սաֆարյանի հետ։

Կիսվել նյութով