ՄամուլՏեսանյութ

Սամվել Բաբայանը Հակարիի անցակետը անցնելու մասին (Տեսանյութ)

Սամվել Բաբայանը Հակարիի անցակետը անցնելու մասին (Տեսանյութ)

Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը Հանրային հեռուստաընկերության եթերում պատմել է` ինչպես է տեղափոխվել Արցախից Երևան։

«Մարտակերտի շրջանի գյուղերի բնակիչներին տեղափոխեցին Ստեփանակերտ, այնուհետև Երևան։ Հենց էդ կոլոննայի հետ ես ինքս էլ եմ շարժվել դեպի Երևան։ Եկել ենք նորմալ, մեծ խցանումներով, բանով անցել»:

Հարցին` ինչու իրեն չեն ձերբակալել, նա պատասխանեց. «Ես եկել եմ բոլոր քաղաքացիների նման։ Մեքենայից իջել եմ, բարևել կանգնած ադրբեջանցի ոստիկաններին, քայլելով 15 մետր անցել եմ, մի ոստիկան էլ էր կանգնած, նրան էլ բարևել եմ, նստել եմ մեքենան, շարժվել։

Սկաներով երբ մեքենան անցնում է, դրանից հետո նստել ու անցել եմ: Ստուգողները 30 տարեկան ջահելներ են, սկի ինձ չեն էլ ճանաչել: Ոչ մեկի անձնագիրը չեն էլ ստուգում»:

Կիսվել էջում