Մամուլ

Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող Bentley Mulsanne-ի վարորդը պարեկի կողմից տուգանվել է

Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող Bentley Mulsanne-ի վարորդը պարեկի կողմից տուգանվել է

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ փետրվարի 9-ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար, «Լֆիկ Սամոյի» ընտանիքին պատկանող Bentley Mulsanne մակնիշի ավտոմեքենայի վարորդը։

Վերջինս Երևանի կենտրոնում՝ Մոսկովյան փողոցում, ավտոմեքենան կայանել էր ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետի տարածքում, ինչը խոչընդոտ էր առաջացնում քաղաքային տրանսպորտային միջոցների համար։

Bentley Mulsanne

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի կրտսեր պարեկ Սերյոժա Ղազարյանի կողմից վարչական ակտ է գրվել Երևանի բնակիչ՝ 27-ամյա Արմեն Մ-ի նկատմամբ։

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունը կրկին անգամ հորդորում է վարորդներին, որպեսզի չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, հակառակ դեպքում, անկախ ավտոմեքենայի մակնիշից, անկախ վարորդի ով լինելուց, օրինախախտները ենթարկվելու են վարչական պատասխանատվության, անհրաժեշտության դեպքում էլ տրանսպորտային միջոցը տեղափոխվելու է պարեկային ծառայության Երևանի գնդի հատուկ պահպանվող տարածք։

Կիսվել նյութով