Մամուլ

Սամվել Ալեքսանյանի ընտանիքին անհատույց տրամադրված մանկապարտեզը կվերադարձվի համայնքին

Սամվել Ալեքսանյանի ընտանիքին անհատույց տրամադրված մանկապարտեզը կվերադարձվի համայնքին։ Այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Լևոն Զաքարյանը, դիմելով Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանին, հետաքրքրվեց.

«Շատ լրատվականներով անդրադարձ է եղել Վերոնիկա Գևորգյանի անվան «Սեբաստիա» մանկապարտեզ-դպրոց կրթահամալիրին, գիտենք, որ ժամանակին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ավագանին մանկապարտեզն անհատույց տրամադրել էր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին. կարծես թե սկսվել է պրոցեսը: Ի՞նչ փուլում է մանկապարտեզի վերադարձը Երևան քաղաքին»:

Քաղաքապետի տեղակալը հայտնեց, որ արդեն պատշաճ ծանուցվել են վերադարձի մասին.

«Հունիսի 30-ին ժամկետը լրանում է, և Երևանի քաղաքապետարանը միակողմանի լուծում է պայմանագիրը՝ մանկապարտեզը վերադարձնելով համայնքին»,- եզրափակեց Վիրաբյանը:

Կիսվել նյութով