Մամուլ

Սամվելն այժմ զորամասում է գտնվում. երեկ գտնված զինծառայողի հարազատները դեռ չեն հանդիպել տղայի հետ

Սամվելն այժմ զորամասում է գտնվում. երեկ գտնված զինծառայողի հարազատները դեռ չեն հանդիպել տղայի հետ

Սեպտեմբերի 14-ից անհետ կորած համարվող և երեկ հայտնաբերված շարքային Սամվել Անթանյանի առողջական վիճակը բավարար է գնահատվում, ուստի նրան հոսպիտալում պահելու և ստացիոնար բուժում նշանակելու անհրաժեշտություն ևս չի առաջացել։

Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Ըստ մեր ունեցած տվյալների՝ Սամվելն այժմ զորամասում է գտնվում, նրա գտնվելու ստույգ վայրի, ինչպես նաև հայտնաբերման վայրի մասին տեղեկություններ ՊՆ-ն նպատակահարմար չի համարում հրապարակել՝ ելնելով անվտանգությունից։

Մենք կապ հաստատեց նաև ժամկետային զինծառայողի հարազատների հետ։ Վերջինիս հորեղբոր կինը՝ Սաթենիկ Մինասյանը, հայտնեց, որ երեկ՝ ժամը 17։00-ի մոտակայքում են իմացել Սամվելի գտնվելու մասին։

sahman zinvor

«Թե՛ հայրն ու մայրը, թե՛ մենք և մյուս հարազատները դեռ շոկի մեջ ենք։ Այսքան օր անց անսպասելի իմանալ այդ լուրը, չեք պատկերացնի, թե ինչ է մեզ համար։ Մինչև Սամվելին մեր աչքով չտեսնենք, հետը չխոսենք, ոչինչ ասել չենք կարող։

Մենք անգամ հստակ չգիտենք, թե ինչ վիճակում են իրեն գտել ու ինչպես է»,- ասաց տիկինը՝ չցանկանալով այլ հարցերի պատասխանել։

Կիսվել նյութով