ԱշխարհՄամուլ

Սահմանն անծաց 16-ամյա թուրք տղան հայերի վերաբերմունքով հիացած՝ վերադառնում է Թուրքիա (Տեսանյութ)

Սահմանն անծաց 16-ամյա թուրք տղան հայերի վերաբերմունքով հիացած՝ վերադառնում է Թուրքիա։ Արդեն տեղեկացրել ենք, որ հուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա Ումութ Ալի Օզմենի սահմանն ապօրինի հատելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է և նա ազատ է արձակվել կալանքից։

Տղայի հայրը՝ Մուսթաֆա Օզմենը, եկել էր հայաստան որդուն դիմավորելու և հետ տանելու Թուրքիա։ Նա անչափ շնորհակալ է բոլորից, իր որդուն լավ վերաբերվելու և առողջ ետ վերադարձնելու համար։ Ումութը հիացած է Հայաստանով և հայերի վերաբերմունքով։ Նրան բանտում շատ լավ են վերաբերվել, այս ընթացքում ոչ ոքի հետ որևէ խնդիր չի ունեցել։

Նա այնքան սիրեց Հայաստանը, որ նպատակ է դրել իր առջև դպրոցն ավարտելուց հետո, տեղափոխվել Հայաստան՝ բժշկական համալսարանում կրթությունը շարունակելու համար, քանի որ 16-ամյա տղան գերազանց է սովորում։

Նա խոստացավ անպայման հետ վերադառնալ, բայց այս անգամ ոչ սահմանը ապօրինի հատելու եղանակով, այլ օրենքով սահմանված կարգով՝ այն հույսով, որ հայ-թուրքական սահմանը բաց կլինի։

Կիսվել նյութով