ՄամուլՏեսանյութ

«Սահմանների ամբողջ վերահսկողությունն իրականացնելու է հայկական կողմը». Արմեն Գրիգորյան

«Սահմանների ամբողջ վերահսկողությունն իրականացնելու է հայկական կողմը». Արմեն Գրիգորյան

Քիշնեւում  սահմանների դելիմիտացիայի հարցով մենք որոշակի առաջընթաց ունեցել ենք,  չենք կարող ասել, որ վերջնական լուծված է այդ հարցը, սակայն առաջընթաց ունենք: Այս մասին «Լուրեր»-ի կիրակնօրյա հաղորդման ժամանակ ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Ապաշրջափակման վերաբերյալ կարևոր բան կա, որն այլևս հստակ է բոլոր ներգրավված գործընկերների համար, որ սահմանների ամբողջ վերահսկողությունը լինելու է հայկական կողմի վերահսկողության տակ, այսինքն, ապաշրջափակումը Հայաստանի կոնտեքստում սահմանային ամբողջ ծառայությունները իրականացվելու է միայն հայկական ծառայությունների կողմից»,-հայտարարեց Արմեն Գրիգորյանը:

ԱԽ քարտուղարը շեշտեց` այս հարցում Հայաստանի դիրքորոշումը շատ հստակ է:

«Հույս ունենք, որ այս սկզբունքով առաջ կշարժվեն նաև մյուս բոլոր գործընկներները»,- ընդգծեց Գրիգորյանը:

Հարցին, թե մոտենում ենք արդյոք խաղաղության պայմանգրի ստորագրմանը, ԱԽ քարտուղարն ասաց, որ բանակցությունները շատ ինտենսիվ են գնում եւ եթե կարողանան պահպանել այս ընթացքը, ապա հնարավորություն կա տարեվերջին ունենալ խաղաղության պայմանագիր:

Կիսվել էջում