Աշխարհ

Ռուս հեռուստահաղորդավարուհին ամուսնու հետ լքել է Ռուսաստանն ու Երեւան ժամանել

Ռուս հեռուստահաղորդավարուհին ամուսնու հետ լքել է Ռուսաստանն ու Երեւան ժամանել

Հեռուստահաղորդավարուհի Եկատերինա Ստրիժենովան ամուսնու հետ հեռացել է Ռուսաստանից։ Նա այդ մասին հայտնել է իր տելեգրամյան ալիքում։

54-ամյա դերասանուհին հայտնել է, որ իրենք Երեւան են ժամանել։

ekaterina

«Ողջույն Երեւանից։ Այսօր +20 է, ջերմություն բոլոր առումներով։ Փողոցում մարդիկ են մոտենում եւ ասում՝ «բարի գալուստ Հայաստան»»,- գրել է Եկատերինան։

Եկատերինա Ստրիժենովայի խոսքով, վերջին ժամանակներս շատ է լսում իր հասցեին բացասական վերաբերմունք.

«Ես հասկացա, որ այս քառասուն օրվա ընթացքում հակառուսական օրակարգի ճնշման ներքո, երբ հեռախոսը կարմրում է հայհոյանքներից, բարի խոսքը հատկապես արժեքավոր է դառնում»։ – ասել է հեռուստահաղորդավարը։

Կիսվել էջում