Մամուլ

Ռուս խաղաղապահների խումբը Ղարաբաղ է ժամանել Ադրբեջանի տարածքով

Ռուս խաղաղապահների խումբը Ղարաբաղ է ժամանել Ադրբեջանի տարածքով

Ռուսաստանցի խաղաղապահների հերթական խումբը Ստեփանակերտ է ժամանել ռուս-ադրբեջանական սահմանով, հաղորդում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:

«Զինծառայողները, ավտոմեքենաները և հատուկ տեխնիկան, ինչպես նաև նյութատեխնիկական աջակցության այլ միջոցներ նոյեմբերի 28-ին Ռուսաստանից տեղափոխվել են երկաթուղով:

ռուս խաղաղապահներ

Խաղաղապահների համար նախատեսված բեռը Բարդա է հասցվել նոյեմբերի 29-ին՝ Յալամա-Բաքու-Եվլախ-Բարդա երկաթուղային ճանապարհով:

Վագոններից բեռնաթափված բեռը Ադրբեջանի ռազմական ոստիկանության ուղեկցությամբ նշանակման վայր է տեղափոխվել Բարդա-Աղդամ-Խանքենդի երթուղով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կիսվել նյութով