Աշխարհ

Ռուսները հրթիռակոծել են Դնեպրոպետրովսկը. կան բազմաթիվ զոհեր

Ռուսները հրթիռակոծել են Դնեպրոպետրովսկի շրջանը, զոհվել է 15 մարդ. այս մասին հայտարարել է Վլադիմիր Զելենսկին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ելույթի ժամանակ։

«Այրվել է չորս մարդատար ավտոմեքենա։ Այս պահին առնվազն 15 մարդ է զոհվել, մոտ 50-ը՝ վիրավորվել։ Փրկարարներն աշխատում են։ Բայց, ցավոք, մահացածների թիվը դեռ կարող է աճել»,- հավելել է նա:

dnepropetrovsk hrtir

Շրջանի ղեկավար Նիկոլայ Լուկաշուկը մանրամասնել է, որ երեք հարված են հասցրել, որոնցից մեկը հասցվել է խաղաղ բնակիչների առանձնատանը։ Փլատակների տակ եղել են կին և երկու երեխա։ 2011 թվականին ծնված մեկ տղա մահացել է. 2009 թվականին ծնված կինն ու եւս մեկ տղա փրկվել են։

dnepro
Կիսվել էջում