ԱշխարհՏեսանյութ

Ռուսաստանում մուսուլման տղամարդը ծեծել է բժշկին` իր կնոջը հետազոտելու պատճառով (Տեսանյութ)

Ռուսաստանում մուսուլման տղամարդը ծեծել է բժշկին` իր կնոջը հետազոտելու պատճառով (Տեսանյութ)

Նիժնեվարտովսկում պացիենտի այցելությունը հիվանդանոց ավարտվել է տհաճ միջադեպով: Նրա ամուսինը ծեծել է մաշկաբանին, գրում է Lurer.com-ը, հղում անելով ռուսական Mash Telegram ալիքին։

Հիջաբով մի կին եկել է մաշկաբանի մոտ: Բժիշկն անցել է իր սովորական գործողություններին` հետազոտել է հիվանդի ձեռքերը, ոտքերը և որովայնը: Տասնհինգ րոպե անց մի տղամարդ ներխուժել է բժշկի սենյակ և անմիջապես սկսել ծեծել նրան:

musulman amusin

Հիվանդի ամուսինը կոտրել է բժշկի քիթը, բժիշկը ստիպված է եղել շտապ օգնություն կանչել: Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը:

Ինքը՝ բժիշկը, ցնցված էր կատարվածից: Նրա խոսքով՝ ինքը նախկինում էլ ստիպված է եղել զննել հիջաբով կանանց, սակայն սա առաջին անգամն էր, երբ հանդիպեց ամուսնու կողմից նման արձագանքի:

Այժմ իրավապահ մարմինները կորոշեն պատասխանատվության ենթարկելու հարցը, որը սահմանված է Ռուսաստանի Դաշնության օրենքներով:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում