Աշխարհ

Ռուսաստանում երկու հայ բժիշկ է մահացել կորոնավիրուսից

Ռուսաստանում երկու հայ բժիշկ է մահացել կորոնավիրուսից

Հրապարակվել է Ռուսաստանում կորոնավիրուսից մահացած բուժաշխատողների ցանկը։ Նրանց թվում 2 հայ կա։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացած հայ բուժաշխատողներն են Մոսկվայի Սեչենովսկի համալսարանի համաճարակաբան, 69-ամյա Արփիկ Աշոտի Հասրաթյանը և Սանկտ Պետերբուրգի Պատերազմի վետերանների հոսպիտալի 55-ամյա բուժքույր Սվետլանա Վալերիի Դավթյանը։

Ցանկում նշված երեք բուժաշխատող էլ Բելառուսից է։ Ընդհանուր առմամբ, ՌԴ-ում կորոնավիրուսից մահացել է 22 բուժաշխատող։ Նրանցից ամենաերիտասարդը 29 տարեկան է՝ Մոսկվայից նյարդաբան:

Հավելենք, որ վերջին տվյալներով՝ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված 74.588 քաղաքացի կա։ Մահվան դեպքերը 681-ն են։

Կիսվել նյութով