Մամուլ

Ռուսաստանի քաղաքացի ներկայացած աղջիկը «մուկն ու կատու էր խաղում» ճանապարհային ոստիկանների հետ

Shamshyan.com-ի տեղեկություններով երեկ՝ հուլիսի 14-ին, հերթական ուժեղացված ծառայության արդյունքում Երևանի ճանապարհային ոստիկանները վարչական պատասխանատվության են ենթարկել Toyota մակնիշի B 220 TE 95 RUS համարանիշի ավտոմեքենայի վարորդին, որի ղեկին եղել է երիտասարդ աղջիկ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով ավտոմեքենան չի ունեցել ԱՊՊԱ, վարորդն էլ ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ։ Այդ ժամանակ ճանապարհային ոստիկանները, երբ փորձել են ավտոմեքենան տեղափոխել Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, վարորդը հրաժարվել է ավտոմեքենայի բանալիները հանձնել ոստիկաններին։ Այնուհետև դեպքի վայր են ժամանել ոստիկանական մի քանի ծառայությունների ներկայացուցիչներ, սակայն դա նույնպես օգուտ չի տվել։

Վարորդը, կարծես, 2 ոտքը դրած լիներ 1 կոշիկի մեջ, ու հրաժարվում էր ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին՝ հանձնել ավտոմեքենայի բանալիները։ Դեպքի վայր ժամանեց Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանը, որից հետո, կարծես, արշալույսները խաղաղվեցին։ Վարորդն անընդհատ կրկնում էր, որ ինքը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է։

Առավել մանրամասն՝ այստեղ

Կիսվել էջում