ԱշխարհՇոու-բիզնես

Ռուսաստանի Դաշնության սև ցուցակը. ռուս արտիստների երգերն արգելվել են եթերներում

Ռուսաստանի Դաշնության սև ցուցակը. ռուս արտիստների երգերն արգելվել են եթերներում

Ռուսաստանում ռադիոկայանների եթերից հանվել են Ուկրաինային հրապարակայնորեն աջակցած կատարողների ստեղծագործությունները։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Այժմ ռուսները տեղական ռադիոյով, չեն լսի Ալլա Պուգաչովայի երգերը, որն իր ամուսնու՝ Մաքսիմ Գալկինի հետ Ուկրաինայում ռուսական հատուկ օպերացիայի մեկնարկից անմիջապես հետո մեկնել է Իսրայել եւ դատապարտել է Ռուսաստանի իշխանությունների այդ որոշումը։

Ալլա Պուգաչովա Մաքսիմ Գալկին

Մոսկվայի ռադիոկայաններից մեկի խմբագիրը, ով ցանկացել է անհայտ մնալ, նշել է, որ Կոնստանտին եւ Վալերի Մելաձեների ստեղծագործությունները հանվել են եթերից։ Արգելքի տակ են նաեւ Պոլինա Գագարինայի, «ՎԻԱ Գրա» խմբի եւ մոտ մեկ տասնյակ այլ երաժիշտների երգերը, որոնք համագործակցում էին Մելաձե եղբայրների հետ։

«Սեւ ցուցակում» են ընդգրկվել նաեւ ամերիկացի աստղերը։ Մասնավորապես, Մադոննան ու Լեդի Գագան այլեւս չեն հնչի ռուսական ռադիոկայանների եթերում։ Քանի որ երգչուհիները հրապարակավ դատապարտել են Ռուսաստանի Դաշնության իշխանություններին, իսկ Լեդի Գագան նույնիսկ համերգի ժամանակ ռուսներին հիմար է անվանել։

Կիսվել էջում