Աշխարհ

Ռուսաստանի գործող նախագահի օգտին քվեարկած ընտրողների թիվը գերազանցել է 75 տոկոսը

Ռուսաստանի գործող նախագահի օգտին քվեարկած ընտրողների թիվը գերազանցել է 75 տոկոսը։

Համաձայն ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների՝ Ռուսաստանի նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի օգտին է քվեարկել 21,9 մլն մարդ, որը կազմում է ձայների 75,01 տոկոսը։

Կոմունիստական կուսակցության թեկնածու Պավել Գրուդինինը տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունների 50 տոկոսի ամփոփումից հետո զբաղեցրել է երկրորդ տեղը՝ ձայների 13,39 տոկոսով։

Երրորդ տեղում Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին է՝ ձայների 6,34 տոկոսով։

Կիսվել նյութով