Աշխարհ

Ռուսաստանի անջատումը SWIFT-ից սկսվել է. Զելենսկի

Ռուսաստանի անջատումը SWIFT-ից սկսվել է. Զելենսկի

Նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը՝ փետրվարի 26-ի երեկոյան, հերթական կոչն է արել, որում հայտարարել է, որ Ուկրաինան կպայքարի այնքան ժամանակ, որքան կպահանջվի խաղաղության համար։

«Մենք կպայքարենք այնքան ժամանակ, որքան կպահանջվի երկիրը ազատագրելու համար։ Եթե ապաստարաններում արդեն երեխաներ են ծնվում, նույնիսկ երբ հրետակոծությունները շարունակվում են, ապա անհերքելի է` հակառակորդը շանս չունի այս ժողովրդական պատերազմում»,- ասել է պետության ղեկավարը։

zelenski 1

Նաև իր ելույթի ժամանակ նա շեշտել է, որ «SWIFT-ի հարցում արդեն ամեն ինչ որոշված ​​է, ռուս ագրեսորին վճարային համակարգից անջատելու ընթացակարգն սկսվել է»։

Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստացել է Ուկրաինային օգնել նավթամթերքի հարցում։ Ալիևն ու Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնպես առաջարկել են բանակցություններ կազմակերպել Կիևի և Մոսկվայի միջև։

Share