Աշխարհ

Ռուսաստանը քիմիական զենք է կիրառել

Ռուսաստանը քիմիական զենք է կիրառել

«Մոտ մեկ ժամ առաջ ռուսական զորքերը Մարիուպոլ քաղաքում ուկրաինացի զինվորականների և քաղաքացիական անձանց դեմ անհայտ ծագման թունավոր նյութ են օգտագործել, որը նետվել է անօդաչու թռչող սարքից»։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Ազովի գնդի մամուլի ծառայությանը։

Ըստ տեղեկությունների՝ տուժածների մոտ առկա է շնչառական անբավարարություն, վեստիբուլո-ատակտիկ համախտանիշ։

Նախնական տեղեկություններով՝ ռուսական զորքերը Մարիուպոլում զարին են կիրառել, գրում են լրատվամիջոցները։

Զարինը ֆոսֆորօրգանական նյարդակաթվածային նյութ է:

ukraina paterazm

Այն հեղուկի տեսքով նյութ է, որը գոլորշիանալիս վերածվում է թունավոր գազի։ Մարդկանց համար այն չափազանց վտանգավոր է, քանի որ ունի նյարդային կաթվածահար ազդեցություն։ Զարինն օրգանիզմ է մտնում մաշկի և շնչառական օրգանների, ինչպես նաև լորձաթաղանթների միջոցով։

Մնալով հագուստի վրա՝ այն շարունակում է գոլորշիանալ և թունավորել մարդուն, ինչպես նաև շրջապատող բոլորին։ Հայտնի է, որ նման գազը ավելի ծանր է, քան օդը, ուստի թունավորվելու հավանականությունն ավելի մեծ է, եթե դուք գտնվում եք նկուղում կամ որևէ հարթավայրում։

Կիսվել նյութով